«Վեոլիա Ջուր» ընկերության ավտոպարկը համալարվեց ևս 16 բեռնատար մեքենաներով

KAMA մակնիշի չինական բեռտանատարներն արդեն Վեոլիայի ավտոպարկում են: Մեքենաները նախատեսված են վթարային բրիգադների համար՝ արագ և օպերատիվ վթարի վայր հասնելու համար: 

Ժամանակակից այս բեռնատարները համալրված են օդափոխության համակարգով, հետընթացի տեսախցիկով, անդրոիդ համակարգով, լեդ լուսարձակներով, անցանելի են ցանկացած վայրում:

Մեքենաներից 4-ը կբաշխվի մարզերի, մնացածը՝ «Երևան» շահագործման տեղամասերում: Դրանք արդեն պատրաստ են ավտոպարկից դուրս գալուն: