Խմելու ջուր

Ջուր տրամադրել այնտեղ, որտեղ այն պակասում է
նկար
14

Ջրային ռեսուրսների հասանելիությունը, դրանց արդար բաշխումն ու պահպանումը ապագա սերունդների համար շարունակում են մնալ Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկը։ Սա միևնույն ժամանակ նաև տնտեսության զարգացման շարժիչ ուժերից է այս արևելյան եվրոպական երկրի համար։ 

10 տարի գործելով Երևանում՝ Veolia ընկերությանը վստահվել է ոչ միայն խմելու ջրի արտադրության և բաշխման, այլև ողջ երկրի տարածքում կեղտաջրերի մաքրման կայանների կառավարումը։

Վեոլիան ստանձնել է մինչև 2030 թվականի Հայաստանիում 3 միլիոն մարդու ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ

Ապարան, Գյումուշ, Արզնի, Շոր-շոր, Արզական, Կաթնաղբյուր, Գառնի, Արարատյան, Սաղմոսավան, Մաքրավան, Ղազարավան, Նովոսելցովո, Ղազաբչի, Զույգաղբյուր, Հացառան և այլ խոշոր ջրաղբյուրներ, որտեղից էլ մեր սպառողները ստանում են իրենց քաղցրահամ և սառը ջուրը:  Այն իր բարձր որակական հատկանիշներով հայտնի է նաև ամբողջ աշխարհում: 

12
2

 Իր գործունեության 8 տարիների ընթացքում Վեոլիա Ջուրը արդեն իսկ մեծ աշխատանք է կատարել իր սպասարկման տարածքներում ջրամատակարարման բարելավման ուղղությամբ: Վարձակալության պայմանագրի հաջորդ տարիներին այդ աշխատանքներն էլ ավելի լայն ծավալների են հասնելու՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը արմատապես բարելավել խմելու ջրի մատակարարումը Հայաստանում

 

 

ցայտաղբյուր

Ընկերության կողմից շահագործվում են 132 ջրաղբյուրներ, ջրաղբյուրներում գործող թվով 54 գլխամասային պոմպակայաններ (25 հորիզոնական, 29 խորքային), 546 բակային պոմպակայաններ (այդ թվում՝ Երևան քաղաքում՝ 412, ՀՀ մարզերում՝ 134), 93 քլորակայաններ, խմելու ջրի 35 լաբորատորիաներ (7 կենտրոնական, 28 տեղամասային), 365 օրվա կարգավորման ջրամբարներ, գործող 8 խմելու ջրի մաքրման կայաններ, 11582կմ ջրագծեր, 6597 հանրային ցայտաղբյուրներ (6904 ելքով), 1878 հակահրդեհային հիդրանտներ, 161 խմոցներ: