Դեռևս 2020 թվականին Վեոլիա Գրուպը հայտնել էր հեռանկարային մի ծրագրի մասին, որ նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը ՀՀ-ում և ըստ այդմ ներդրումներ կատարել նաև էներգետիկայի բնագավառում: Այդ նպատակի իրագործման համար բացառիկ օգտագործման իրավունքով իրեն հանձնված և իր կողմից շահագործվող ջրային համակարգերի վրա նախատեսում էր կառուցել փոքր հիդրոէլեկտրակայաններ և արևային կայաններ: Վեոլիա գրուպի նախաձեռնած և սեփական միջոցներով ֆինանսավորվող ծավալուն այդ ծրագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից:

«Վեոլիա Ջուրը» ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում մատուցվող ծառայությունների սակագների աճը մեղմելու նպատակով բացառապես սեփական կարիքների համար սկսեց արտադրել էլեկտրաէներգիա: Այս ծրագրի շրջանակներում, 2023 և 2024 թվականների ընթացքում ներդնելով 395,303,501 մլն դրամ՝ Ընկերությունը իր սպասարկման տարածքում վարձակալած ջրային համակարգերի կամ դրանց սանիտարական գոտիներում կառուցել և շահագործել է թվով 7 արևային էլեկտրակայան, որոնք 2024 թվականին արտադրել են 1570548 կՎտժ էլեկտրաէներգիա: Ընդ որում՝ Ընկերության կողմից կառուցված էլեկտրակայանները սեփականության իրավունքով հանձնվելու են Վարձատուին՝ ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս Ջրային Կոմիտեի:


2025 թվականի մարտին Կոտայքի մարզում «Արզական-Գյումուշ» ջրատարի վրա կայացավ Ընկերության կողմից կառուցված «Նոր Հաճն» փոքր հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը, որի համար Ընկերությունը ներդրել է 376.6 մլն դրամ: Նախատեսվում է, որ 220 կՎտժ հզորությամբ ՓՀԷԿ-ը տարեկան պետք է արտադրի 1,925 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Այս ծրագրի ամբողջական իրացման արդյունքում, ՓՀԷԿ-ի և արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան կուղղվի ընկերության կողմից շահագործվող էներգատար համակարգերի կարիքների բավարարմանը:

Վեոլիա գրուպը Հայաստանում շարունակելու է բնապահպանական և վերականգնվող էներգիայի ուղղությամբ իր ծրագրերը, մասնավորապես ներկայումս արդեն մշակվում է հաջորդ ՓՀԷԿ -ի նախագիծը, որի կառուցման և շահագործման աշխատանքները նախատեսվում է իրականացնել տարեմուտին:
Վեոլիա Գրուպի փորձի մասին՝ էներգիայի արտադրության, արդյունավետ օգտագործման ու կառավարում ասպարեզում տես այստեղ։