Շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները Հայաստանում քիչ չեն՝ անապատացում, ջրի անբավարարություն, անտառածածկ տարածքների նվազում, աղբի վերամշակման բացակայություն: Վեոլիա Ջուրը, մաս կազմելով Վեոլիա Գրուպին, իրեն պարտավորված է համարում մասնակից լինել հիմնադիր ընկերության հետաքրքրության շրջանակում գտնվող այս բոլոր խնդիրների լուծմանը:
Այսօր մենք զբաղվում ենք ջրամատակարարմամբ, նաև կարևորում ենք կոյուղաջրերի վերամշակումը, որը նոր մակարդակի կբարձրանա առաջիկայում Երևանի «Աէրացիա» մաքրման կայանի մասնակի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո:
Միաժամանակ իրականացնում ենք բնապահպանական այլ ծրագրեր: Շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ ֆրանսիական «Վեոլիա Գրուպը», որը, ի դեմս Վեոլիա Ջրի, Հայաստանում է առաջիկա 15 տարվա գործունեության ծրագրով, անհաղորդ չմնաց այս խնդրին: Վեոլիա Ջրի միջնորդությամբ «Վեոլիա Գրուպը» հավանության տվեց «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» նախաձեռնած #ՄաքուրՍևան2017 ծրագրին ու Վեոլիա հիմնադրամի միջոցով 50.000 եվրո հատկացրեց լողափերի մաքրության պահպանմանը: «Սևան ազգային պարկը» ևս իր կողմից արեց հնարավորինս հանրային թվով 8 լողափ գործընթացում ներգրավելու համար:
Ինչպես Երևան կատարած այցի ժամանակ ասաց Veolia Group- ի գլխավոր տնօրեն Անտուան Ֆրերոն, ապագայում նախատեսվում է գործունեություն սկսել Հայաստանի այլ բնապահպանական ոլորտներում, մասնավորապես`թափոնների վերամշակման և օգտակար հանածոների օգտագործման արդյունավետության բարձրացման առումով: Դա նշանակում է, որ կմեծանա ծրագրերի շրջանակը, որոնք ուղղված են մեր շրջակա միջավայրի պահպանմանը և բարելավմանը:
Երևան կատարած իր այցի ժամանակ Վեոլիա Գրուպի խորհրդի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն ասաց.