Վեոլիա Գրուպի նկարագիրը

Էկոլոգիական վերափոխման ոլորտում Վեոլիա Գրուպը ձգտում է դառնալու էտալոնային ընկերություն։ 2022 թվականին, Գրուպի մոտ 220,000 աշխատակից ամբողջ աշխարհում, մշակում և կիրառում են հստակ լուծումներ, որոնք միաժամանակ օգտակար և պրակտիկ նշանակություն ունեն ջրամատակարարման, թափոնների վերամշակման և էներգետիկ ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Իր երեք փոխլրացնող բիզնես ուղղությունների շնորհիվ, Վեոլիան նպաստում է ռեսուրսների հասանելիության ապահովմանը, հասանելի ռեսուրսների պահուստավորմանը և կուտակմանը։

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 2021

 

Գործունեության 3 ոլորտ.

Ջուր, Թափոն, Էներգիա

 

28․508 միլիարդ եվրո 

եկամուտ` 2021 թ.

մոտ 220,000 
աշխատակիցներ
ողջ աշխարհում՝ 2022 թ.

Water

•  79 միլիոն մարդ ապահովված է խմելու ջրով

 •  61 միլիոն մարդ միացած է կեղտաջրերի հեռացման համակագին

 •  3,367 խմելու ջրի արտադրության կայանի կառավարում

 •  2,750 կեղտաջրերի մաքրման կայանի կառավարում

Energy

•  46,058 ջերմային կայանների կառավարում

•  48 միլիոն մգՎժ էներգիայի արտադրություն

 •  583 ջեռուցման և հովացման համակարգերի կառավարում

 •  2,211 ինդուստրիալ հանգույցների կառավարում

Waste management

 •  48 միլիոն մետրիկական տոննա վերամշակված թափոն

 •  435,861 գործարար հաճախորդ

 •  40 միլիոն քաղաքապետարանների անունից հավաքագրման ծառայություններ մատուցված մարդ

 •  691 թափոնների վերամշակման օբյեկտների կառավարում

ՅՈԹ ԶԱՐԳԱՑՈՂ ՇՈՒԿԱՆԵՐ 

Վեոլիան ի հայտ է բերել եկամուտ ստանալու համար զգալի ներուժ ունեցող հատվածներով յոթ հիմնական զարգացող շուկաներ, որտեղ ռեսուրսների սակավությունը հանգեցնում է նեղ մասնագիտական փորձաքննություն կատարելու պահանջարկի աճին: Այս հատվածները նոր հնարավորություններ են բացում շրջակա միջավայրի հետ կապված ծառայությունների համար, որտեղ Վեոլիան արդեն իսկ ապահովում է չափորոշիչ լուծումներ.

•           Վերարտադրող տնտեսություն, որը կօգնի լուծել հումքի, ջրի և էներգետիկ ռեսուրսների անբավարարության խնդիրը,

•           Նորարարական լուծումներ, որոնք կբարելավեն կյանքը քաղաքներում եւ այնտեղ մատուցվող ծառայությունները,

•           Աղտոտումների առավել  խնդրահարույց տեսակների վերամշակում, ինչպիսիք են թունավոր թափոնները, վերամշակվող տիղմը և վարակված կեղտաջրերը,

•           Նավթահորերի, նավերի, ինքնաթիռների և միջուկային արտադրություններ, սարքավորումները շահագործումից հանելու ծառայություններ,

•           Սննդի և խմիչքի արդյունաբերություն, առողջապահության, անվտանգության եւ որակի խիստ չափանիշների համապատասխանության ապահովումը,

•           Լեռնահանքային արդյունաբերություն, որը պահանջում է մեծաքանակ ռեսուրսներ,

•           Նավթի և գազի արդյունաբերություն, որի կառավարմանը ներկայացվում են բնապահպանական շարունակաբար աճող չափանիշներ: