Սպառողներին առավել մոտ լինելու համար, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգում ներկայումս գործում է թվով 7 Բաժանորդների սպասարկման գրասենյակ (ԲՍԳ): Դրանք աշխատում են երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09.00-17.30:
Հարյուրավոր քաղաքացիներ են դիմում այստեղ օրական իրենց հուզող հարցերով: Մասնավորապես, խոսքը նոր բաժանորդ դառնալու, ջրագիծ կառուցելու նպատակով տեխնիկական պայման ստանալու, բնակարանի անվանափոխություն կատարելու, սպառած ջրի պարտքը մարելու, ջրագծի եւ կոյուղու վթարն ու խցանումը վերացնելու, ջրի ճնշումը կարգավորելու, ջրաչափ տեղադրելու կամ փոխարինելու, ջրամատակարարման ժամանակացույցը ճշտելու, շինարարական կառույցի ավարտական ակտը կնքելու, իրավական պարզաբանումներ ստանալու եւ նմանօրինակ շատ այլ հարցերի մասին է, որոնց հետ ընկերության բաժանորդ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք առնչվում են առօրյայում: Այստեղ նույնպես գրանցումից անմիջապես հետո դիմումները փոխանցվում են ընկերության համապատասխան ծառայություններին՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պատասխանելու նպատակով:
Բաժանորդների սպասարկման գրասենյակների հասցեներն են.
Քաղաք Երևան` Աբովյան 66ա, Ֆուչիկի 1/3, Դավիթ Մալյան 2, Արտաշիսյան 41, Էրեբունի 5,
Քաղաք Գյումրի` Դուդկոյի 1,
Քաղաք Վանաձոր` Նելսոն Ստեփանյանի 2:
Մյուս բնակավայրերում բաժանորդներից դիմումներ ընդունվում են ընկերության Առեւտրային տնօրինության համապատասխան տարածքային ծառայություններում: