Ավարտվեցին Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի «Նորաբաց» օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ) ձգվող ջրատարի 1230 գծամետր վթարային հատվածի վերակառուցման աշխատանքները:
Ջրատարի վթարային մյուս հատվածները «Վեոլիա Ջուր» ընկերությունը փուլ առ փուլ փոխարինել էր նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ՝ 1900 գծամետր: Մեկ ամսվա ընթացքում «Մասիս» ենթատեղամասը կառուցեց նոր 426 մմ-ոց մետաղական խողովակաշար, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխել վայրկյանում 90 լիտր ջրի կորուստ:
Այսուհետև Արարատի մարզի՝ ՕԿՋ-ից սնվող Դարակերտ, Հայանիստ, Արբաթ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ, Ղուկասավան, Գետափնյա գյուղերի, Այնթափի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Մասիս քաղաքի Կայարան թաղամասի շուրջ 5000 բաժանորդ կունենա կանոնավոր և որակյալ ջրամատակարարում: