«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Հացառատ» աղբյուրների սանիտարական գոտում ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:
Բարեկամ երկրի պատգամավորներին տիկին Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության վերջերս գործարկած հերթական՝ բացառապես սեփական կարիքների համար կառուցված արևային էլեկտրակայանը:
200 ԿՎՏ հզորության էլեկտրակայանը տարեկան արտադրում է 274.493 կՎՏ էլեկտրաէներգիա: Սա նշանակում է, որ «Հացառատ» պոմպակայանի ծախսած էլեկտրաէներգիայի տարեկան 12 տոկոսը արտադրում է հենց այս արևային կայանը:
Պատգամավորները շրջել են նաև Հացառատ ջրաղբյուրի և պոմպակայանի տարածքով ու ծանոթացել ջրի արտադրության ամբողջ գործընթացին:
Վեոլիա գրուպը Հայաստանում շարունակում է բնապահպանական և վերականգնվող էներգիայի ուղղությամբ իր ծրագրերը: