Արարատի մարզի Արաքսավան գյուղն արդեն ջուր է ստանում նոր խողովակաշարով:
2023 թվականի ամռանը սկսած աշխատանքները բնակավայրում մոտենում են ավարտին:
«Վեոլիա Ջուր» ընկերության «Արտաշատ» շահագործման տեղամասը այս ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխեց գյուղը սնող ջրագիծն ու ներքին ցանցը՝ ընդհանուր 7350 գծամետր: Տեղադրվեցին 140 ջրաչափական դիտահորեր՝ ջրաչափերով, կառուցվեցին 6 բաժանարար հանգույցներ՝ 12 փականներով, որոնց միջոցով ցանցը դարձավ կառավարելի և վերահսկելի:
Այժմ գյուղում ընթանում են վերջին մի քանի բաժանորդների համակարգին միացնելու աշխատանքները, որոնք կավարտվեն մոտ 10 օրից: Սակայն գյուղի 180 բաժանորդ արդեն ստանում է բարձր ճնշմամբ և որակյալ ջուր, ինչպես նաև կանխվել է վայրկյանում 4 լիտր ջրի կորուստ:
1980-ական թվականներից երբևէ չվերակառուցված ջրամատակարարման ցանցի արդիականացումը Արաքսավանում ցնծությամբ են ընդունել: