Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է
ՄԱԿ-ի 2023 թվականի ուղերձը
Ջրամատակարարման ընդհատումները խաթարում են առաջընթացը բոլոր ոլորտներում՝ առողջապահություն, սնուցում, գենդերային հավասարություն, զբաղվածություն, կրթություն, արդյունաբերություն և խաղաղություն:
2015 թվականին աշխարհը «Օրակարգ 2030»-ի շրջանակներում հայտարարեց իր հավատարմությունը «Կայուն զարգացման նպատակ 6»-ին, որպես խոստում առ այն, որ մինչև 2030 թ.-ը բոլորը կունենան անվտանգ ջուր և սանիտարական պայմաններ:
Արդեն հիմա մենք լրջորեն հետ ենք մնում:
Միլիարդավոր մարդիկ և անհամար դպրոցներ, բիզնեսներ, առողջապահական կենտրոններ, ֆերմերային տնտեսություններ և գործարաններ չեն կարող լիարժեք գործել, քանի որ ջրի և սանիտարական մաքրման նրանց իրավունքները դեռ չեն իրականացվել:
Փոփոխություններն արագացնելու հրատապ անհրաժեշտություն կա՝ վերանայել ավանդույթ դարձած մոտեցումները բիզնեսին:
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ «Կայուն զարգացման նպատակ 6»-ը ժամանակին իրականացնելու համար կառավարությունները պետք է աշխատեն միջինը չորս անգամ ավելի արագ, բայց սա այն իրավիճակ չէ, որը կարող է լուծել որևէ մեկ առանձին դերակատար կամ խումբ: Ջրից կախված ենք բոլորս, ուստի անհրաժեշտ է, որ քայլեր ձեռնարկի մեզանից յուրաքանչյուրը:
Թվեր և փաստեր
- Ամեն տարի 1,4 միլիոն մարդ աշխարհում մահանում է ջրի վատ որակի, սանիտարիայի և հիգիենայի պատճառով:
- Այսօր աշխարհի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը՝ 2 միլիարդ մարդ, չունի անվտանգ խմելու ջուր:
- Աշխարհի բնակչության գրեթե կեսը՝ 3,6 միլիարդ մարդ, չունի անվտանգ սանիտարական պայմաններ:
- Աշխարհում կենցաղային կեղտաջրերի 44%-ը անվտանգ մաքրված չէ:
- Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը ջրի համաշխարհային պահանջարկը կավելանա 55%-ով։
_______________________________________
ՏԵՂԵԿԱՆՔ.
Շնորհիվ Վեոլիա ջուր ՓԲԸ համակարգում իրականացվող միջոցառումների, այդ թվում ներդրումային ծրագրերի, 2022թ.-ին գրանցվել են նոր ձեռքբերումներ սպառողների կարիքների բավարարման, ջրամատակարարման տևողության բարելավման, ջրի վաճառքի կազմակերպման և հաշվառման կատարելագործման առումով: Եվ այս ամենը՝ ջրի արտադրության նպատակային ու շարունակական տնտեսման պայմաններում: Այսպես՝
- բաժանորդներին վաճառված ջրաքանակն ավելացել է 10.8 մլն.խմ-ով (7.5 %-ով),
- բաժանորդների քանակն ավելացել է 8,5 հազարով,
- տեղադրվել կամ փոխարինվել է 65 հազար ջրաչափ,
- ջրարտադրությունը նվազել է 7.1 մլն.խմ-ով (1.29%-ով),
2022թ.-ին ջրամատակարարման միջին տևողությունը կազմել է՝
- Երևանում՝ 23.2 ժամ,
- մյուս քաղաքներում՝ 20.6 ժամ,
- գյուղերում՝ 20.2 ժամ: