Դեկտեմբերի 19-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներն՝ ի դեմս Գարեգին Բաղրամյանի, ընդունեցին Վեոլիա Խմբի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու ֆինանսական տնօրեն, Վեոլիա Լեհաստանի գործադիր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Լուիզ Հանանիային և Հայաստանում Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին:
Կողմերը քննարկեցին Վեոլիա Ջուր ընկերության գործունեության տարեկան հաշվետվության, ջրամատակարարման ծավալների, ընկերության հասույթի և ծախսերին առնչվող հարցերը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման և արդյունավետ լուծումներ գտնելու մասին: