Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

Ստորերկրյա ջրեր. դարձնելով անտեսանելին տեսանելի

 

1993 թվականից ամեն տարի մարտի 22-ը նշվում է Ջրի համաշխարհային օր, որի նպատակը քաղցրահամ ջրերի կարևորությունը ևս մեկ անգամ վերհանելն ու շեշտելն է:  

Նշելով Ջրի համաշխարհային օրը՝ մենք բարձրացնում են  2,2 միլիարդ մարդկանց իրազեկվածությունը, ովքեր ապրում են առանց ջրի և սանիտական պայմանների: Մեր նպատակն է նպաստել, որպեսզի մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում արդեն հասանելի լինի ջուրն ու ջրահեռացումը:

Յուրաքանչյուր տարի այս օրը կազմակերպվող միջոցառումները ունենում են իրենց խորագրերը, այս տարվա խորագիրը ստորերկրյա ջրերն են. անտեսանելի ռեսուրս, որի ազդեցությունը տեսանելի է ամենուր:

Առանց ստորերկրյա ջրերի մեր կյանքը պատկերացնել հնարավոր չէ: Խմելու ջրի, սանիտարական մաքրման, սննդի արտադրության և արդյունաբերական բոլոր գործընթացներում մենք օգտագործում են հենց ստորերկրյա ջրերը:

Այն չափազանց կարևոր է էկոհամակարգերի առողջ գործընթացի համար: Այդ իսկ պատճառով մենք  պետք է պաշտպանենք ստորերկրյա ջրերը գերշահագործումից. հակառակ պարագայում՝ մի օր  կունենանք ռեսուրսի իսպառ վերացում:

Այս գործում Վեոլիաթիմը ևս գիտակցելով  իր առաքելությունը՝ ամեն ինչ անում է այդ բարձր պատասխանատվությունը պատվով կատարելու համար: Հուսանք, որ գիտակցելով ջրի կարևորությունը. մեր հասարակությունը ևս խնայողաբար և առավել արդյունավետ կօգտագործի մարդկության համար այսքան թանկ ռեսուրսը: