Սիրելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ սպառողներ,
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Ջրի օրը` նպատակ ունենալով ևս մեկ անգամ ընդգծել քաղցրահամ ջրի հասանելիության կարևորությունը և խթանել ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
«Գնահատելով ջուրը». այսպիսին է 2021 թվականի մարտ ամսին ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող միջոցառումների կարգախոսը:
Բարեխիղճ աշխատանք, շինարարական ծրագրեր, ջրի կորստի նվազեցում, համակարգի տեխնիկական վերազինում․ահա ՎեոլիաԹիմի հաջողության բանաձևը, որի կիրառման շնորհիվ «Վեոլիա ջուր» ընկերությունը շարունաբար բարելավում է ջրամատակարարումը սպասարկվող բնակավայրերում:
Վերջին շրջանում COVID 19-ը հիշեցրեց վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու գործում հիգիենայի պահպանման կարևորությունը, ինչն անհնարին է առանց կանոնավոր և որակյալ ջրամատակարարման: Արցախյան պատերազմն ու COVID 19-ը նոր և լուրջ փորձություն էին, որոնք, սակայն, ցույց տվեցին մեր համակարգի կենսունակությունն ու ՎեոլիաԹիմի համախմբվածությունը:
Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ, սպառողների հետ սերտ համագործացության պայմաններում մենք նորանոր հաջողություններ կգրանցենք ոչ միայն բնակչության կենցաղային կարիքների բավարարման, այլև Հայաստանի ամբողջ տնտեսության դինամիկ զարգացման և բնական միջավայրի ամբողջականության ապահովման համար:
Մարիաննա Շահինյան,
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն