Ինքնագործունեության տխուր հետևանքները

 

Ապրիլի 10-ին ժամը 10.00-17.00 հատվածում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցը երկկողմանի փակ էր: Ու թեև Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, շատերը չիտեին, թե որն էր պատճառը:

Պարզաբանենք: Փողոցը փակվել էր Վեոլիա Ջուր ՓԲԸ խնդրանքով: Երկու ծայրերից ճանապարհաին ոստիկանությամ մեքենաներն էին հերթապահում, որ ջրմուղագործերն իրենց խնդիրը լուծեն:

Իսկ խնդիրը հետևյալն էր: Ինչ կառուցվել էր այդ շրջանցիկ ճանապարհը, դրա դիրքով ցածր հատվածում գտնվող Քրիստափորի 148/1 հասցեից բողոքներ էին հնչում ինչ-որ ջրերի ներթափանցման մասին: Ոչ մի միջոց չէր օգնում: Պահանջվում էր փողոցը քանդել ու տեսնել, թե պատճառն որն է: Ինչը և արվեց այսօր:

Ըստ «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Մխիթար Գալստյանի՝ ասֆալտե ծածկը քանդելուց հետո պարզվեց, որ վթարված էր /թերևս անբարեխիղճ ճանապարհաշինարարի մեղքով/ փողոցի դիրքով ավելի բարձր հատվածի բնակիչների կոյուղու 300մմ տրամագծով ասբեստե խողովակը: Արտահոսող կոյաջրերն ուղիղ հոսում են դեպի Քրիստափորի 148/1 տան տակ:

Խողովակը հնարավորինս վերանորոգվեց, արտահոսքը դադարեցվեց, ավազի լիցք կատարվեց փոսի մեջ, այն հարթեցվեց ու լավ պնդացվեց, վերջում էր ասֆալտապատվեց: Մի խոսքով, ամեն ինչ տեղը տեղին արվեց, աշխատանքի վայրից հետք անգամ չմնաց:

Ավելին, օգտվելով առիթից, «Կենտրոն» տեղամասը ձմռանը կուտակված աղբից մաքրեց՝ վերից վար Լարալանջի փողոցի ողջ անձրևատար համակարգը՝ 104 դիտահոր, ու նախապատրաստեց ճանապարհը գարնանային անձրևներին: Ու այս ամենը 7 ժամվա ընթացքում: