ՎեոլիաԹիմն ամփոփել է մեկ ամիս առաջ ավարտված Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի «Նորաբաց» օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ) ձգվող ջրատարի 1230 գծամետր վթարային հատվածի վերակառուցման աշխատանքի արդյունքները:
Եթե նախկինում ժամում 270 կիլովատ էլեկտրաէներգիա սպառելով պոմպակայանից ՕԿՋ մղվում էր վայրկյանում 190 լիտր ջուր, ապա այժմ 143 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա սպառելով մղվում է 100 լիտր, որը լրիվ բավարարում է այստեղից սնվող 5000 բաժանորդի կանոնավոր և որակյալ ջրամատակարարում ապահովելու համար: