ՎեոլիաԹիմը՝ թիկունքում, ինչպես ռազմի դաշտում

Վեոլիա Ջրի մասնակցությունը արցախյան հերոսամարտին չի սահմանափակվել ընկերության և ՎեոլիաԹիմի միջոցներից <Հայաստան> հիմնադրամին 43,3 մլն դրամ փոխանցելով:

Այդ ընթացքում շարունակաբար Արցախ է առաքվել նաև տարատեսակ ապրանքներ, որի կարիքն այնտեղ զգացվել է: Համակարգի տասնյակ աշխատակիցներ՝ կամավոր կամ զորակոչված, անմիջական մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին: Ցավոք, շատերը վիրավորվել են, իսկ երեք աշխատակից՝ անմահացել…  

Բայց և թիկունքն են ամուր պահել ջրմուղագործները: Այդ ծանր օրերին, մասնավորապես, Տեխնիկական տնօրինության աշխատակիցները գործից հետո հերթապահել են օդանավակայանում, արագորեն բեռնաթափել ժամանող ինքնաթիռները, իսկ ստացող ռազմական բեռները բարձել բեռնատարներն ու ճանապարհել:

Նաև զգալի աջակցություն է ցուցաբերվել Արցախից տեղահանվածներին: Մեր աշխատակիցների շնորհիվ տասնյակ ընտանիքներ ապահովվել են ժամանակավոր կացարաններով, ստացել են հագուստ և կենցաղային պարագաներ:

Ինչ արել է ՎեոլիաԹիմը, արել է գիտակցելով իր պատասխանատվությունը Հայրենիքի ու հասարակության առջև, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները: Իսկ ներդրման գնահատականը՝ ՀՀ Պաշտպանության նախարարի Շնորհակալագիրն է ու զորամասերից մեկի հրամանատարի Պատվոգիրը: