Չնայած Հայաստանում աշխատանքային տարին մեկնարկեց այսօր, սակայն ՎեոլիաԹիմի վթարային բրիգադները աշխատել են նաև նոր տարվա օրերին:
Թե ջրագծերի, թե կուղու հետ կապված ահազանգերին մեր բրիգադները արձագանքել են սահմանված ժամկետում՝ հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելով սպառողներին: Անհրաժեշտ ջրաքանակը աղբյուրներից հասել է ծորակներ առանց որևէ խնդրի: Տոներին ջրամատակարարումը Հայաստանում իրականացվել է հաստատուն ռեժիմով: Այդ մասին են վկայում նաև «1-85» հեռախոսային կենտրոնի տվյալները, ըստ որի, այս տարի թեժ գծին ստացվող զանգերի թիվը 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 2-ը եղել է 1935 զանգ, որը մոտ 1000 զանգով քիչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի զանգերից:
Համակարգում արտակարգ դեպք գրանցվեց դեկտեմբերի 31-ին, երբ Քասախի կիրճում քարաթափման հետևանքով վթարվեց «Արտաշավան-Աշտարակ» 500 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 65 լիտր ջրի կորստով: ՎեոլիաԹիմի արագ արձագանքման շնորհիվ ջրաքանակի պակասը լրացվեց «Արտակի» պոմպակայանից, ինչի արդյունքում սպառողները ջրի պակաս չզգացին: