Վեոլիա Ջուրը սկսել է Պարտադիր կապիտալ աշխատանքների 2023 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները

Վեոլիա Ջուր ընկերության այս տարվա Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով /ՊԿԱԾ – 2023/ նոր ջրագծերի կառուցման աշխատանքներ են սկսվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  Մեծարենցի, Տիչինայի և Հովնաթանի փողոցներում:

70 տարի առաջ կառուցված ջրագծերը  ֆիզիկապես մաշված են, վթարային, առկա են հոսակորուստներ և ապօրինի միացումներ:

Թաղամասի այդ հատվածի խնդիրների արմատական լուծման համար Վեոլիան հատկացրեց 449 միլիոն դրամ, որի շրջանակներում փողոցներում կկառուցվի 6400 գծամետր 40-400 մմ-ոց խողովակաշար և 870 բաժանորդի ջրաչափեր կվերատեղադրվեն փողոցներում մոնտաժված անհատական դիտահորերում:

Այս պահին արդեն կառուցվել է 2500 գծամետր, աշխատանքներն ընթանում են մեծ ծավալով, որի ավարտից հետո  կունենանք հուսալի և կառավարելի բաշխիչ ցանց, շահագործման ծախսերի կտրուկ նվազում, իսկ հոսակորուստների և ապօրինի միացումների վերացման արդյունքում վայկրյանում 25-30 լիտր ջրի տնտեսում: