KAMA մակնիշի չինական 20 բեռնատարներն արդեն Վեոլիայի ավտոպարկում են:
«Հյուսիս» և «Հարավ» շահագործման տնօրինությունների տեղամասերի վթարային բրիգադների համար նախատեսված այս մեքենաները կօգնեն ՎեոլիաԹիմին վթարի վայր հասնել արագ և օպերատիվ:
Թափքը կբարձեն գործիքներով, եռակցման ապարատներով ու ծախսանյութերով, անձնակազմն էլ հարմարավետորեն կտեղավորվի երկշարք խցիկում և արդեն մի քանի րոպեից վթարի վայրում են:
Ժամանակակից բեռնատարները համալրված են օդափոխության համակարգով, հետընթացի տեսախցիկով, անդրոիդ համակարգով, լեդ լուսարձակներով, անցանելի են ցանկացած վայրում:
Արդեն օրերս մեքենաները կբաշվեն մարզերի շահագործման տեղամասերում, իսկ Ընկերությունը կշարունակի վերազինել իր ավտոպարկը նոր մեքենամեխանիզմներով: