Բնակավայրի Երևանյան, Բաղրամյան, Գագարին և հարակից փողոցներում ընկերության կապալառու կազմակերպությունը սկսել է 200 բաժանորդի համար շուրջ 4 կմ ջրագծի վերակառուցման աշխատանքները:
Խորքային հորերից սնվող գյուղի բարձրադիր հատվածներում հատկապես ամռան ամիսներին ջրաքանակի խնդիր էր նկատվում: Իսկ պատճառը քայքայված, վթարային բաշխիչ ցանցն է, որտեղ կորում էր վայրկյանում 3-3,5 լիտր ջուր: Բացի դա, վթարների դեպքում էլ, իսկ այստեղ դրանք հաճախակի էին, ՎեոլիաԹիմը մեծ ներդրումներ և ժամանակ էր ծախսում դրանք վերացնելու համար:
Արդեն իսկ կառուցվել է 1 կմ ջրագիծը, 60 բաժանորդի ջրաչափեր տեղադրվել են սահմանազատման կետում կառուցված դիտահորերում: Նոր ցանցից միացված սպառողների գոհունակությունն անսպառ էր:
Աշխատանքների ավարտից հետո ակնկնալվում է ջրի որակի բարելավում, գրաֆիկով սահմանված հաստատուն ջրամատակարարում, ապօրինությունների վերացում և էլեկտրաէներգիայի տնտեսում:
Ընկերությունն այս ամենի համար ներդրել է 72,8 մլն դրամ: