
KAMA մակնիշի չինական բեռտանատարներն արդեն Վեոլիայի ավտոպարկում են: Մեքենաները նախատեսված են վթարային բրիգադների համար՝ արագ և օպերատիվ վթարի վայր հասնելու համար:
Ժամանակակից այս բեռնատարները համալրված են օդափոխության համակարգով, հետընթացի տեսախցիկով, անդրոիդ համակարգով, լեդ լուսարձակներով, անցանելի են ցանկացած վայրում:
Մեքենաներից 4-ը կբաշխվի մարզերի, մնացածը՝ «Երևան» շահագործման տեղամասերում: Դրանք արդեն պատրաստ են ավտոպարկից դուրս գալուն: