«Վեոլիա ջուր» ընկերության Տեխնիկական տնօրինության Հոսակորուստների հայտնաբերման և գոտիավորման վարչության հիմնական գործառույթներից մեկը ժամանակակից տեխնիկական սարքերի օգնությամբ սպասարկվող 380 բնակավայրերի բաշխիչ ցանցում և մայրուղային ջրատարների վրա ջրագծերի «թաքնված վթարները» փնտրել և գտնելն է: Ըստ գործող կարգի՝ վարչության մասնագետները. պարզում են վթարների վայրերը, որոշում արտահոսող ջրի քանակը, հայտնաբերում քարտեզներում չնշված հին #ջրագծերն ու #կոյուղագծերը, ինչպես նաև փականային համակարգերը: Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին վարչության աշխատակիցները #Երևանում և տարբեր #մարզերում #հոսքաչափով կատարել են շուրջ 11409 տարատեսակ չափումներ, #խողովակափնտրիչով ստուգել են 369 կմ ջրագիծ, #կորելյատորով ստուգել են 306 կմ ջրագիծ, #ակվաֆոնով ստուգել են 189 կմ ջրագիծ։ Ուսումնասիրվել է նաև 1083 ջրաչափական հանգույց և կազմվել սխեմաներ: Արդյունքում՝ Հայտնաբերվել է 396 «թաքնված վթար», որից 172-ը՝ մարզերում, որոնք այնուհետև վերացվել են վարչության մասնագետների և շահագործման տեղամասերի վթարային բրիգադների կողմից: Կանխվել է վայրկյանում 970 լիտր ջրի կորուստ, որից 503 լիտրը մարզերում: Դա կազմում է համակարգում արտադրվող ջրաքանակի մոտ 4,5 %-ը: