Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
Վեոլիա Ջուր ընկերության տնօրինությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
Մեզանում ձևավորված հրաշալի ավանդույթի՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց նվիրված միամսյակի շրջանակներում այս օրն ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ կոչված է արժանավույնս գնահատել մայրությունն ու մայրության հարատևող գեղեցկությունը, որպես կյանքի ու երջանկության անսպառ աղբյուր:
Սիրելի ՛ մայրեր, քույրեր և կանայք,
Մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում ենք ձեզ անսահման սեր և ուշադրություն, պայծառ երազներ և հարատև գեղեցկություն:
Թող գարուններն ու ժպիտները անբաժան լինեն ձեզանից, որպես հատուցում՝ ձեր կողմից ընտանիքներին, գործընկերներին ու հասարակությանը ցուցաբերվող անափ հոգատարություն ու սիրո, ջանասիրություն ու նվիրումի:
Շնորհավո՜ր 7 ապրիլի:
Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինություն