2021 թվականին KFW գերմանական զարգացման և եվրոպական ներդրումային բանկերի ֆինանսավորմամբ Լոռու մարզում մեկնարկեց ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի 3-րդ փուլը: Ծրագրի պատվիրատուն ՀՀ Կառավարությունն է՝ ի դեմս Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի:
Վանաձորում և հարակից գյուղերում շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, իսկ Կուրթան գյուղում դրանք ամբողջությամբ ավարտված են: Սպառողներն արդեն ջուր են ստանում ջրամատակարարման նոր ցանցով:
Կուրթանում ոչ միայն սպառողները, այլ նաև «Վեոլիա Ջուրը» վայելում է այս շատ կարևոր համագործակցության «պտուղները», քանի որ արդեն ունի կառավարելի բաշխիչ ցանց, ջրակորուստների նվազում, հաշվառվող ջրաքանակ և հուսալի ու որակյալ ծառայությությունների մատուցման հնարավորություն: