Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է

Մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարhային օրը: Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվում են «Փրկե՛նք մեր սառցադաշտերը» կարգախոսով։ Ըստ ՄԱԿ–ի տվյալների՝ այսօր սառցադաշտերը հալվում են ավելի արագ, քան երբևէ, դրանց տեղաշարժերը կարող են հանգեցնել ավերածությունների, իսկ դրանց պահպանումը մարդկության համար ողջ մնալու մարտավարություններից մեկն է։ 

Մենք գիտենք, որ Հայաստանի ջրամատակարարման ոլորտում դեռ կան խնդիրներ, որոնք կենցաղային և այլ անհարմարություններ են պատճառում մեր սպառողներին։ Մեր թիմն անընդհատ աշխատում է խնդիրների արմատական լուծումների և ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ։ Մենք ներդնում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, կատարում ենք կանխարգելիչ աշխատանքներ և անընդհատ վերահսկում ջրի որակը՝ մաքուր, անվտանգ և անխափան ջրամատակարարում ապահովելու համար։ Այդ ճանապարհին շատ կարևոր է նաև սպառողների աջակցությունը՝ գրագետ ջրօգտագործումը ջրի ապօրինի օգտագործումը, ջրագողությունը և խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելը կարող են լուրջ վնասներ հասցնել բոլոր սպառողներին։ Խմելու ջրի`ոռոգման նպատակով օգտագործումը նվազեցնում է ջրի պաշարները, ինչը կարող է հանգեցնել ջրի սակավության և որակի վատթարացման։ Այս ամենը հաշվի առնելով՝ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ջուրն ամբողջ աշխարհում սահմանափակ ռեսուրս է, և դրա պահպանումը մեր բոլորի խնդիրն է։