Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրամադրել է Կոտայքի մարզի Արամուս համայնքում՝ «Կաթնաղբյուր» արևային էլեկտրակայանի կառուցման և բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա:
Սա մեկնարկն է Վեոլիա գրուպի նախաձեռնած և սեփական միջոցներով ֆինանսավորվող ծավալուն ծրագրի, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
Այս ծրագրի ամբողջական իրացման արդյունքում, կայանների արտադրած էլեկտրաէներգիան կուղղվի ընկերության կողմից շահագործվող էներգատար համակարգերի կարիքների բավարարմանը: