Կապան քաղաքում շարունակվում են ջրագծերի և կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները

Կապան քաղաքի Ստեփանյան փողոցի  բազմաբնակարան շենքերն ու  Ազատամարտիկների փողոցի առանձնատները ունեն վերակառուցված ջրագիծ։ 

Նշված հասցեներում նախկինում կառուցված տարբեր տրամաչափի ջրագծերով, հատկապես ամռան ամիսներին, հնարավոր չէր լինում բավարար քանակով ջուր ապահովել: Խնդիրը լուծելու համար «Կապան» շահագործման տեղամասը  կառուցեց 480 գծամետր պոլիէթիլենե ջրագիծ, տեղադրվեցին ճնշման կարգավորիչ փականներ, որը թույլ տվեց սպառողներին ապահովվել կանոնավոր և որակյալ ջրամատակարարմամբ, ինչպես նաև խնայել է վայրկյանում 7-8 լիտր ջրաքանակ։

Աշխատանքների ընթացքում սակայն պարզվեց, որ խնդիրներ կան նաև ՄՍտեփանյան փողոցի 4-րդ և 10-րդ շենքերի կոյուղատար համակարգում։ ՎեոլիաԹիմը նաև այս խնդիրը լուծեց։ Վերակառուցեց շենքերի շուրջ 55 գծամետր կոյուղագիծ՝ այն դարձնելով լրիվ աշխատանքային։