Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը հասկանալի պատճառներով այսօր հանրության ուշադրության կենտրոնում է: Իսկ թե որքան ջանք թափվեց այդ երկու թե ավելի տարի չգործող հյուրանոցը հաշված օրերի ընթացքում վերաշահագործելու համար՝ ցավոք գիտեն քչերը: Մամուլի աչքից տվյալ հանգամանքը գրեթե աննկատ մնաց: Եվ իզուր:
Փաստ է, որ Հայաստանի մի քանի գերատեսչություններ Ծաղկաձորի քաղաքապետարանի հետ այդ ընթացքում զգալի աշխատանք կատարեցին «Golden Palace»-ին երկրորդ կյանք տալու համար: Հուսով ենք, այդ մասին դեռ կխոսվի: Մենք պատմենք մեր՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ կատարածի մասին:
Ինչպես տեղեկացրեց «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Հրազդան» շահագործման տեղամասի պետ Գրիգոր Գևորգյանը, հյուրանոցի շուրջ 800 մետր երկարությամբ ջրագիծը չէր գործում: Ուսումնասիրությամբ պարզվեց, որ ժամանակին այն կառուցվել էր շիննորմերի կոպիտ խախտումով, տեղ-տեղ ուներ միայն 30-40 սմ խորություն, որի պատճառով Հրազդանի ցուրտ ձմեռային պայմաններում խողովակաշարը սառել էր ու շարքից դուրս եկել: Իսկ մոտ 6 մետրանոց մի հատված ընդհանրապես փոկվել էր ջրագծից: Դրա համար սկզբնական շրջանում հյուրանոցում կարանտիում գտնվողների և սպասարկող անձնակազմի համար Ծաղկաձորից օրական 10-12 ավտոցիստեռն ջուր էին բերում:
Բայց պարզ էր, որ այդպես շարունակվել չէր կարող: Դրա համար էլ տեղամասը հինգշաբթի ձեռնամուխ եղավ հարցի լուծմանը: Երեք օր ու գիշեր «Հրազդանի» մասնագետները փորձել են բառացիորեն վերակենդանացնել ջրագիծը: Անգամ 3 ավտոցիստեռն եռման ջուր են բերել Հրազդանի էլեկտրակայանից և «փչող մեքենայով» ներարկել խողովակաշարի մեջ: Անօգուտ է եղել: Միայն մոտ 250 մետրանոց հատված է հնարավոր դարձել շահագործել: Ի վերջո ստիպված են եղել փաստորեն նոր խողովակաշար ձգել: Մոտ 400 գծամետր պոլիէթիլենե խողովակ տրամադրել է Ծաղկաձորի քաղաքապետարանը, մյուսը մասը Վեոլիան ու ձյան-ցրտի պայմաններում ջրմուղագործները արդեն շաբաթ գիշեր ջուրը հասցրել են հյուրանոց:
Հետգիր.
Կատարած աշխատանքի համար տեղամասի մի խումբ աշխատակիցներ արժանացան Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինության դրամական խրախուսանքին: