«Վեոլիա Ջուր» ընկերության «Մարտունի» շահագործման տեղամասի մասնագետներն արդեն ավարտել են 1100 գծամետր պոլիէթիլենե ջրագծի և ներտնային միացումների վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին նախորդ ամիս:
Հին ու քայքայված բաշխիչ ցանցի փոխարեն ՎեոլիաԹիմը 90 բաժանորդի համար կառուցել է ջրամատակարարման նոր ցանց: Արդյունքը գերազանցեց սպասելիքները. նախկին 15լ/վ փոխարեն այժմ փողոց է մղվում վայրկյանում 0.5 լիտր ջուր, որը լիովին բավարար է շուրջօրյա կայուն և որակյալ ջրամատակարարում ունենալու համար:
«Վեոլիա Ջուր» ընկերության ջրաշինարարական աշխատանքները Մարտունիում դեռևս շարունակվում են: Մեր մասնագետներն այժմ Խաչատրյան փողոցում են: Այստեղ էլ սկսվել է 1800 գծամետր խողովակաշարի կառուցումը: