Գավառ քաղաքում պաշտոնապես միայն Հացառատ թաղամասում է շուրջօրյա ջրամատակարարում: Քաղաքի մյուս հատվածներում այն գրաֆիկով է: Սակայն փաստացի, Վեոլիա Ջուր ՓԲԸ Տեխնիկական տնօրինության և Արևելք ՏՏ-ի Գավառ շահագործման տեղամասի ջանքերով, 24-ժամյա ջուր ունեն բոլոր բնակիչները:
Այստեղ վերջին տարիներին համակարգի կառույցների շահագործմանը զուգահեռ մշտապես աշխատանք է տարվել ֆիզիկապես մաշված, հոսակորուստներ ունեցող խողովակաշարերի փոխարինման, փականային համակարգի արդիականացման, մյուս ինժեներական կառույցների վերանորոգման, բնակիչների ջրաչափական հանգույցների սահմանազատման կետերում վերատեղադրման ուղղությամբ:
Արդյունքում ոչ միայն բաշխիչ ցանցի աշխատանքն է կարգավորվել ու սպառված ջրի հաշվարկը հստակեցնել, այլ նաև օրական մոտ 1260 կՎտժ հոսանք ու զգալի քանակությամբ ջուր է խնայվել, որի շնորհիվ Գավառում ջուր ունեն ամենքը: Ու որպեսզի այն մշտական լինի, համակարգի զարգացման ծրագրերը շարունակվելու են:
Ցավոք, Գավառի տարածաշրջանում ոռոգման ցանց չկա: Հասկանալի է, որ ամռանն այս նպատակով օգտագործվում է խմելու ջուր, ինչն իրեն զգացնել է տալիս: Այնուամենայնիվ, ջրմուղագործները խոստանում են. անգամ սպառման այդ պիկ սեզոնին քաղաքում կապահովվի առնվազն 16-ժամյա ջրամատակարարում: