Լավ լուրով ենք եկել:
Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրն ամբողջությամբ և Մուսալեռի մի մասն ունեն կանոնավոր և բարձր ճնշմամբ ջրամատակարարում: Այսպիսի գերազանց արդյունք բնակավայրերում երբևէ չի եղել:
Հիշեցնենք, Պտղունք և Մուսալեռ բնակավայրերի բարձրադիր հատվածներում մշտապես ամռանը ջրամատակարարման խնդիր է առաջացել. ջրագծի թողունակությունը թույլ չի տվել բավարար քանակի ջուր հասցնել սպառողներին: Այս տարի Ընկերությունը որոշեց վերջնական լուծել այս խնդիրը:
Օրվա կարգավորիչ ջրամբարից <Էջմիածին> շահագործման տեղամասը երկու բնակավայրերի համար կառուցվեց 250 մմ-ոց 3700 գծամետր ջրագիծ: Այժմ միացումները տրված են, բնակավայրերի 750 բաժանորդ ջուր ստանում են նոր խողովակաշարով, որը նույնիսկ ամենաբարձրադիր հատվածներում ապահովվում է 1 մթն ճնշում: Իսկ դա լրիվ բավարար է կանոնավոր և մշտական ջուր ունենալու համար: