
Վեոլիա Ջուր ընկերության <<Մասիս>> շահագործման տեղամասն ավարտեց <<Խարբերդ>> ՕԿՋ-ից դեպի Մարմարաշեն, Արևաբույր, Նոր Կյուրին, Ջրահովիտ գյուղերը սնող 1650 գծամետր ջրատարի 840 մետր հատվածի վերակառուցման աշխատանքները:
Ջրատարի խիստ քայքայվածության պատճառով վթարներն այստեղ անվերջ էին, ինչը խնդիրներ են առաջացնում վերոնշյալ բնակավայրերում: Այժմ այս խնդիրները կմնան անցյալում, քանի որ ջրատարը նորացնելուց հետո տեղադրվել են նաև 3 հատ տարբեր տրամաչափի ճնշման կարգավորիչ փականներ, որը թույլ կտա խնդիրների դեպքում կառավարել ջրատարը: