«Վեոլիա ջուր» ընկերության «Աշտարակ» շահագործման տեղամասը ավարտեց Աշտարակ քաղաքի Գիտավան թաղամասը սնող 1100 գծամետր նոր մուտքագծի կառուցման աշխատանքները:
Նախկինում անցնելով Աշտարակ-Էջմիածին ճանապարհահատվածով և գտնվելով 4 մետր խորության վրա, բարդ էր սպասարկել խողովակաշարն ու վերացնել անընդհատ տեղի ունեցող վթարները: Իսկ չափումները ցույց էին տվել, որ այս հատվածում վայրկյանում կորում է 8 լիտր ջուր:
Մուտքագիծը վերակառուցելուց հետո Վեոլիաթիմը ջրագծի վրա տեղադրեց նաև ճնշման կարգավորիչ փական և ջրաչափ: Կատարած չափումները ցույց են տվել, որ նախկին 10 լ/վ ջրի փոխարեն գյուղին այժմ տրվում է վայրկյանում 1,5 լիտր ջրաքանակ, որը բավարարում է կանոնավոր ջրամատակարարում ունենալու համար: