«Առողջության և անվտանգության առաջնորդության» դասընթաց ՎեոլիաԹիմում

 «Վեոլիա Ջուր» ընկերությունում մեկնարկել է մեկշաբաթյա «Առողջության և անվտանգության առաջնորդության» դասընթացը, որը վարում է Լեհաստանից ժամանած դասընթացավար Ժաննետ Արշիմովան:

Այս օրերին փորձառու մասնագետը կաշխատի Ընկերության ղեկավար անձնակազմի, ինչպես նաև առողջության և անվտանգության հարցերով զբաղվող մեր մասնագետների հետ: 

Դասընթացի նպատակը Ընկերության աշխատողների շրջանում առողջության և անվտանգության մշակույթի ձևավորումն ու հետագա զարգացումն է: Մեկ շաբաթվա ընթացքում Ժաննետ Արշիմովան ՎեոլիաԹիմի հետ կվերլուծեն  արտակարգ պատահարների պատճառները, դրանց կանխարգելման և հնարավորինս խուսափելու ուղիները: