«Արճիս-Ալավերդի» 530 մմ-ոց ջրատարի շրջացման աշխատանքներ

2024 թվականի մայիսյան ջրեղեղի հետևանքներն ամիսներ անց դարձյալ մտահոգիչ են: Դեբեդ գետն
ամբողջությամբ քշել-տարել էր Մ-6 միջպետական ճանապարհի վրա՝ Ախթալա քաղաքի կամրջի
հարևանությամբ, «Արճիս-Ալավերդի» 530 մմ-ոց ջրատարի շրջացման հողային զանգվածը: Խոշոր
վթարներից խուսափելու նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերությունը Ջրային կոմիտեի հետ համատեղ կառուցում է նշված ջրատարը շրջանցող ջրագիծը։
Նախատեսվում է աշխատանքներն ավարտել դեկտեմբերի 17-ին, որից հետո կվերականգնվի Տավուշի մարզի՝ Հաղթանակ, Դեղձավան, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Արճիս գյուղերի և Այրում քաղաքի ու Լոռու մարզի՝ Նեղոց, Շնող, Քարկոփ գյուղերի ջրամատակարարումը։