«COVID-19 համաճարակից վերականգնումը հնարավորություն է տալիս աշխարհը տանել ավելի մաքուր, կանաչ և կայուն ճանապարհով»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ
Մայր Երկիրը մեզ գործողության է կանչում:
Բնությունը տառապում է: Օվկիանոսի թթվայնացումը տեղի է ունենում պլաստիկե թափոններից աղտոտվածության արդյունքում: Բարձր ջերմաստիճանը, անտառային հրդեհներն ու ջրհեղեղները, ինչպես նաև ռեկորդային ատլանտյան փոթորիկների սեզոնը ազդել են միլիոնավոր մարդկանց կենսագործունեության վրա: Աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջև՝ COVID-19 համաճարակի պատճառով:
Կլիմայի փոփոխությունը, բնության մարդածին փոփոխությունները և կենսաբազմազանությունը խաթարող անընդունելի գործողությունները, ինչպիսիք են անտառահատումները, ինտենսիվ հողագործությունն ու անասնապահությունը և որսագողությունը, կարող են մեծացնել կենդանիներից վարակիչ հիվանդությունների փոխանցման ռիսկը:
Ըստ ՄԱԿ-ի, նոր վարակիչ հիվանդությունների 75% -ը, որոնք գրանցվում են մարդկանց մոտ յուրաքանչյուր չորս ամիսը մեկ, կենդանական ծագում ունեն: Սա ցույց է տալիս սերտ կապը մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության միջև:
Չնայած բոլոր ջանքերին, ամբողջ աշխարհում բազմազանության ոլորտում բացասական փոփոխությունները տեղի են ունենում աղետալի տեմպերով: Հաշվարկված է, որ ներկայումս ոչնչացման սպառնալիքի տակ են գտնվում կենդանիների և բույսերի շուրջ մեկ միլիոն տեսակներ:
Դրանով պայմանավորված, աշխարհում աճում է անհանգստությունը առողջության վրա կենսաբազմազանության կորստի հետևանքների բացասական ազդեցության կապակցությամբ: Առողջության և կենսաբազմազանության միջև գոյություն ունի ուղղակի կապ: Որպես օրինակ կարելի է նշել սնունդը, առողջապահության ոլորտում հետազոտությունները, ավանդական բժշկությունը, նոր վարակիչ հիվանդությունները և բուսական ու կենդանական աշխարհի փոփոխությունները, ախտածին միկրոօրգանիզմները, ինչպես նաև մարդկանց բնակության վայրերի, կլիմայի փոփոխությունից տուժած տարածքների փոփոխությունները:
Ահա թե ինչու Մայր Երկրի միջազգային օրը նպատակ ունի հիշեցնել, որ մեզանից յուրաքանչյուրն իր գոյության համար պարտական է մեր մոլորակին և նրա էկոհամակարգերին:
Եվ այս պայքարում մենք մենակ չենք, մեզ հետ է Երկիր մոլորակը: