Արդեն 2 ամիս է Նոր Մարաշ թաղամասի հյուսիսային հատվածի տարբեր փողոցներ ժամանակավոր վերածվում են փոքրիկ շինհրապարակների: <Վեոլիա Ջուր> ընկերությունը Պարտադիր կապիտալ աշխատանքների այս տարվա ծրագրով փոխում է թաղամասի 950 բաժանորդի սպասարկող 9500 գծամետր ջրագիծ:
Տարիներ առաջ ձևավորված այս թաղամասում ջրագծերը կառուցվել են տարբեր տրամաչափի ու որակի խողովակաշարերով` խառնիճաղանջ դարձնելով ջրամատակարարման ցանցը: Մի փողոցով անցնող տարբեր ջրագծեր շահագործելը ոչ թե դժվար էր, այլև` անհնարին: Թաղամասին տրվող վայրկյանում 120 լիտր ջրի փոխարեն տեղ էր հասնում 90-100 լ/վ: Նորք Մարաշը երբեք ջրամատակարարման հետ կապված խնդիր չի ունեցել, սակայն վայրկյանում շուրջ 30 լիտր ջուր կորում էր վթարված ջրագծերի ու ապօրինությունների հետևանքով: Դրա համար էլ Ընկերությունը թաղամասը ընդրգկելով այս տարվա պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրում` ներդրեց մոտ 422 միլիոն դրամ:
Այժմ նախատեսված աշխատանքներից 1500 գծամետրը կառուցված է, 70 բաժանորդի անհատական միացում տրված է և աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են Իսաբեկյան փողոցում:
Ավարտին Վեոլիան թաղամասի այս հատվածում կունենա կառավարելի բաշխիչ ցանց և մեծ ջրաքանակի տնտեսում, որն էլ կուղղվի Երևանի այլ թաղամասեր: