«Մարտունի» շահագործման տեղամասն ավարտելով ամռանը Մարտունի քաղաքում սկսված Նարեկացի, Զիրոյան, Թումանյան 1-ին նրբանցքի 80 բաժանորդի համար 1200 գծամետր ջրագծի կառուցման աշխատանքները՝ սեփական ուժերով սկսել է նաև Լիճք գյուղում ջրամատակարարման ցանցի արդիականացումը:
Այստեղ արդեն, ՎեոլիաԹիմը Ավեր թաղամասի, 7-րդ փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների համար կառուցում է 2250 գծամետր խողովակաշար՝ ներտնային միացումներով:
Անհատական տնատիրությունների տարածքներով անցնող, հին ու քայքայված ջրագծերի փոխարեն «տեղամասը կառուցում է պոլիէթիլենե խողովակաշար, որը թույլ կտա վերացնել ապօրինությունները, կանխել վայրկյանում 3 լիտր ջրի կորուստը, սպառողներին ապահովել որակյալ և կանոնավոր ջրամատակարարմամբ: