Վանաձորում և Գյումրիում ավարտին են մոտենում 2024 թվականի Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով նախատեսված ջրահեռացման ցանցի վերակառուցման աշխատանքները, որի համար «Վեոլիա Ջուր»-ը ներդրել է 164,7 մլն ՀՀ դրամ:
Այս տարվա ՊԿԱԾ-ով նախատեսված էր Վանաձորի 6 և Գյումրիի 4 հասցեներում կոյուղագծերի նորացման աշխատանքներ: Ծրագրում ընդգրկվել էին հատկապես խիստ վթարային և խնդրահարույց հասցեները, որտեղ շաբաթական մի քանի անգամ վթար կամ խցանում էր լինում:
Այժմ «Վեոլիա Ջուր» ընկերության կապալառու կազմակերպությունը Վանաձորի 4 և Գյումրիի 2 հասցեներում աշխատանքներն ավարտել է, այժմ վերակառուցվում են Վանաձորի՝ Խորենացի 2-րդ և Գյումրիի Նժդեհի 6-րդ շենքերի կոյուղիները: Իրենց հերթին են սպասում Վանաձորի Նարեկացի 6-րդ, 37-րդ ու Գյումրիի Շիրակացի 61-րդ թաղամասի 11-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ շենքերը: