Հայաստանում էին «Վեոլիա Գրուպ»-ի Կենտրոնական Եվրոպայի տեխնիկական թիմերի ներկայացուցիչները՝ Վեոլիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տեխնիկական տնօրեն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կառավարող խորհրդի նախագահ Պավել Խուդոբայի գլխավորությամբ: Սա թիմերի ամենամյա հանդիպումն էր, որն այս տարի անցկացվեց Երևանում. թեման՝ ջրամատակարարման համակարգի զարգացման տեխնոլոգիաներն էին:
Պարոն Խուդոբայի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, Ընկերության Գործառնական տնօրեն Վահե Բատոյանի գլխավորությամբ երկօրյա քննարկման ընթացքում Գրուպի ներկայացուցիչները փոխանակվեցին փորձով, ներկայացրեցին ցանցի արդիականացման համար իրենց կողմից արդեն իսկ փորձարկված նորանոր լուծումներն ու ժամանակակից մեթոդները:
Քննարկման տրամաբանական շարունակությունն էր մասնակիցների այցը «Գառնի» և «Կաթնաղբյուր» պոմպակայաններ, ծանոթացան նաև պոմպակայաններում սեփական կարիքների համար «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կառուցված արևային կայաններին, ինչպես նաև հետևեցին «Նոր Հաճն» փոքր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին: