«Վեոլիա Ջուր» ընկերությունը իր Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով՝ ներդնելով 437,5 մլն դրամ, սկսել է Երևանի Սարի Թաղի հյուսիսային հատվածի ջրամատակարարման ցանցի վերակառուցումը. 980 բաժանորդի համար կառուցում է մոտ 8 կմ ջրագիծ:
Մի կողմից ջրագծերն անցնում են անհատական տնատիրությունների տարածքներով և առկա են բազմաթիվ ապօրինություններ, մյուս կողմից բաշխիչ ցանցի քայքայվածության հետևանքով շահագործումն ու սպասարկումն էր դարձել անհնար: Իսկ այս ամենի արդյունքում, թաղամասում վայրկյանում կորում է 20 լիտր ջուր։
Այս պահին փողոցներով դեռ միայն գլխավոր ջրատարն են անցկացնում, հետո արդեն կսկսեն տնային միացումներն ու մյուս աշխատանքները։
Իրականացվող աշխատանքները բարդ են ու դժվարին, սակայն կանխատեսելի արդյունքը ոգևորում է բոլորին: Ավարտին Վեոլիան թաղամասում կունենա կառավարելի բաշխիչ ցանց և մեծ ջրաքանակի տնտեսում, որն էլ կուղղվի մայրաքաղաքի այլ թաղամասեր: