ՊԿԱԾ 2024-ի շրջանակներում վերակառուցվում են Երևանի մի շարք թաղամասերի կոյուղագծեր

 

Երևանի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Կենտրոն վարչական շրջանների 9 փողոցներում <Վեոլիա Ջուր> ընկերութունը Պարտադիր Կապիտալ աշխատանքների 2024 թվականի ծրագրով սկսել է կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներ: Ընկերությունը փոխում է  փողոցների 1140 գծամետր կոյուղագիծ, որի համար ներդրել է 187 միլիոն դրամ:

Սովորաբար ՊԿԱԾ-ում ընդգրկվում են այն հասցեները, որտեղ տարվա ընթացքում խցանումներն ու վթարները պարբերական բնույթ են կրում: 

Ավետիսյան փողոցում, Աճառյան 30, Դրոյի 8/1, Ուլնեցու 54/77 շենքերում աշխատանքներն արդեն ավարտել է, Բակունցի 2-րդ շենքից մինչև Հովհաննիսյան փողոց ընկած հատվածում աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ 4 հասցեում աշխատանքները դեռևս չեն մեկնարկել՝ հաշվի առնելով փողոցների ծարնաբեռնված երթևեկությունը: Մասնավորապես՝ Նալբանդյանում և Ագաթանգեղոսում աշխատանքները կմեկնարկեն հուլիսին:

Աջափնյակ, Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանի 17 փողոցում Ընկերությունը փոխում է 2700 գծամետր կյուղագիծ, որի համար ներդրվել է մոտ 390 միլիոն դրամ: 7 հասցեներում աշխատանքներն արդեն ավարտված են, մյուս տեղերում ընթացքի մեջ են:

Աշխատանքների ընացքը բարդ է, քանի որ խրամուղին փորելուց հետո հանդիպում են տարբեր կոմունիկացիների, ինչպես նաև լցված և խցանված են հին կոյուղագծերը: Սակայն ախատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունները հավաստիացնում են, որ աշխատանքները կավարտեն պայմանագրով նախատեսված ժամկետում:

Կատարվող աշխատանքների արդյունքում նշված հասցեներում կոյուղատար համակարգը կդառնա կառավարելի և ընկերությունը կոյուղու հետ կապված ահազանգեր այլևս չի ունենա: