Մեկնարկել է ՊԿԱԾ-2024 թվականի շինարարական աշխատանքները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնարկել է Պարտադիր կապիտալ աշխատանքների (ՊԿԱԾ) 2024 թվականի ծրագիրը:

Այս տարի ընկերությունը աշխատանքների մեկնարկը տվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից: Ռումինական թաղամասի 30 բազմաբնակարան շենքի և քոթեջային հատվածի համար վերակառուցում է 3200 գծամետր ջրագիծ: 

Ճիշտ է, «Վեոլիա ջուր» ընկերության կողմից քաղաքի սպասարկումը սկսելուց ի վեր, թաղամասի ջրամատակարարումը դարձել է շուրջօրյա, սակայն անընդհատ վթարներն ու դրանց հետևանքով տեղի ունեցող ջրանջատումները մեծ խնդիրներ էին առաջացանում թե ՎեոլիաԹիմի, թե սպառողների համար: Թաղամասին վայրկյանում տրվող 18 լիտր ջրի փոխարեն տեղ էր հասնում 10 լ/վ-ը:

Բայց շուտով այս ամենը կմնա անցյալում: Շինարարությունն իրականացնող «Շահարտ» ընկերությունը արդեն իսկ կառուցել է խողովակաշարի 1000 գծամետր հատվածը, աշխատանքներն ընթանում են մեծ տեմպով և նախատեսում են ավարտել ժամկետից շուտ՝ հուլիսի սկզբին: 

Աշխատանքի արդյունքում Ընկերությունը կունենա կառավարելի բաշխիչ ցանց,  բարելավված ջրամատակարարում, վայրկյանում 8 լիտր ջրի խնայողություն և շահագործման ծախսերի կրճատում: