![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/05/PXL_%2B%2B%2B%2B.jpg?itok=bgU14YPm)
«Վեոլիա Ջուր» ընկերությունում մեկնարկել է մեկշաբաթյա «Առողջության և անվտանգության առաջնորդության» դասընթացը, որը վարում է Լեհաստանից ժամանած դասընթացավար Ժաննետ Արշիմովան:
Այս օրերին փորձառու մասնագետը կաշխատի Ընկերության ղեկավար անձնակազմի, ինչպես նաև առողջության և անվտանգության հարցերով զբաղվող մեր մասնագետների հետ:
Դասընթացի նպատակը Ընկերության աշխատողների շրջանում առողջության և անվտանգության մշակույթի ձևավորումն ու հետագա զարգացումն է: Մեկ շաբաթվա ընթացքում Ժաննետ Արշիմովան ՎեոլիաԹիմի հետ կվերլուծեն արտակարգ պատահարների պատճառները, դրանց կանխարգելման և հնարավորինս խուսափելու ուղիները: