Գյումրիում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սկսել է բակային պոմպակայանների արդիականացման մեծածավալ ծրագիր:
Քաղաքում գործող 48 բակային պոմպակայանների կես դարյա վաղեմության և հաճախ վթարվող 24 պոմպ արդեն փոխարինվել է գերմանական ժամանակակից «Վիլո» ֆիրմայի պոմպերով: Արդյունքում Գյումրիի 49 շենքի հարյուրավոր բաժանորդներ նախկին 6-8 ժամվա փոխարեն ունեն 18-19 ժամ կանոնավոր և բարձր ճնշմամբ ջրամատակարարում:
Շնորհիվ համակարգում պարբերաբար իրականացվող ներդրումային ծրագրերի՝ գրանցվում են նոր ձեռքբերումներ սպառողների կարիքների բավարարման, ջրամատակարարման տևողության և շարուկականության բարելավման առումով: