Վեոլիա Ջուր ընկերության Տեխնիկական տնօրինության ՋՍԳՍ ծառայության մասնագետների ջանքերով «Գյումուշ» աղբյուրների սանիտարական գոտում ավարտվեց թվով 5 կապտաժների (ջրահավաք) կառուցման աշխատանքները: Նաև կառուցվեց 205 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար, որը կապտաժներում հավաքված ջուրը ինքնահոս եղանակով կուղղի «Արզական-Երևան» ջրատարին:
Արդյունքում ջրի քանակի ավելացմամբ հնարավոր կլինի ավելի լիարժեք բավարարել Արաբկիր, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչների կարիքները:
Նաև Վեոլիաթիմի շնորհիվ, սանիտարական գոտում տարածքում գործող պոմպակայանի 2 պոմպերին ավելացավ ևս մեկը, որը ամռանը՝ ջրի սպառման պիկերին, գործարկելուց հետո վայրկյանում ևս 20 լիտր ջուր կմղի մայրաքաղաք: