Սիրելի՛ գործընկերներ,
Բարեկամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Աշխատանքի օրվա առթիվ:
Մենք միասին դժվար ժամանակաշրջան ապրեցինք, շատ խնդիրներ ունեցանք անցած մեկ տարում, բայց ի վերջո պատվով դուրս եկան փորձություններից:
Նախ COVID – 19-ը, հետո Արցախյան հերոսամարտը, որին իր ակտիվ մասնակցությունը բերեց Վեոլիա ջուրը, լուրջ մարտահրավերներ էին ընկերության համար, որոնք ցույց տվեցին մեր թիմի ներուժն ու համախմբվածությունը:
Չնայած ստեղծված ծանր կացությանը՝ Ձեր ջանքերի շնորհիվ համակարգն աշխատեց կայուն, առանց արտակարգ իրավիճակների և դադարների: Միացյալ ուժերով մենք թե՛ սպառողներին ջրով ապահովեցինք, թե՛ ներդրումներ կատարեցինք նախատեսված ծավալով և թե՛ ապագայի ծրագրեր կազմեցինք, որոնք այս գարնանային օրերին քայլ առ քայլ իրականություն են դառնում:
Համոզված եմ, որ մենք շարունակելու ենք աշխատել նույն ոգով և նույն նվիրումով: Կատարելու ենք ստանձնած պարտավորությունները և արդարացնելու ենք հանրության սպասումները:
Կեցցե՛ աշխատավորների տոնը:
Կեցցե՛ Վեոլիայի համերաշխ թիմը:
Մարիաննա Շահինյան,
Գլխավոր տնօրեն