Գնահատե՛նք ջուրը

Մարտի 22-ը Ջրի Համաշխարհային Օրն է

Սիրելի՛ գործընկերներ,

Հարգելի՛ սպառողներ,

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Ջրի օրը` նպատակ ունենալով ևս մեկ անգամ ընդգծել քաղցրահամ ջրի հասանելիության կարևորությունը և խթանել ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

«Գնահատելով ջուրը». այսպիսին է 2021 թվականի մարտ ամսին ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող միջոցառումների կարգախոսը:

Բարեխիղճ աշխատանք, շինարարական ծրագրեր, ջրի կորստի նվազեցում, համակարգի տեխնիկական վերազինումահա ՎեոլիաԹիմի հաջողության բանաձևը, որի կիրառման շնորհիվ «Վեոլիա ջուր» ընկերությունը շարունաբար բարելավում է ջրամատակարարումը սպասարկվող բնակավայրերում:

Վերջին շրջանում COVID 19-ը հիշեցրեց վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու գործում հիգիենայի պահպանման կարևորությունը, ինչն անհնարին է առանց կանոնավոր և որակյալ ջրամատակարարման: Արցախյան պատերազմն ու COVID 19-ը նոր և լուրջ փորձություն էին, որոնք, սակայն, ցույց տվեցին մեր համակարգի կենսունակությունն ու ՎեոլիաԹիմի համախմբվածությունը:

Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ, սպառողների հետ սերտ համագործացության պայմաններում մենք նորանոր հաջողություններ կգրանցենք ոչ միայն բնակչության կենցաղային կարիքների բավարարման, այլև Հայաստանի ամբողջ տնտեսության դինամիկ զարգացման և բնական միջավայրի ամբողջականության ապահովման համար:

 

Մարիաննա Շահինյան,

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն