Սիրելի գործընկերնե՛ր,
Այսօր «Վեոլիա Ջուր»-ը, որպես կորպորատիվ պատասխանատու ընկերություն, միացավ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավին՝ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցելով 20 մլն ՀՀ դրամ:
Որպես ֆրանսիական կազմակերպություն՝ մենք հավատարիմ ենք «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» կարգախոսին և չենք կարող անտարբեր լինել ծավալվող իրադարձություններին: Իսկ որպես հայկական աշխատակազմ ունեցող կազմակերպություն, մենք ուղղակի պարտավոր ենք գործուն մասնակցություն ցուցաբերել ողջ հանրության առջև այսօր կանգնած խնդիրների լուծմանը:
Ամե՛ն մեկն իր տեղում:
Ամե՛ն մեկն իր իրավասություններ և պարտականությունների շրջանակներում:
Ամե՛ն մեկն իր հնարավորությունների սահմաններում:
Այս դժվարին օրերին, առավել քան երբեք, պետք է ապահովել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը, շինարարական ծրագրերի իրականացումը, բաժանորդների սպասարկումը:
Համակարգի աշխատակիցները կարող են իրենց անձնական ֆինանսական մասնակցությունն ունենալ մեր սահմանների պաշտպանությանը՝ հնարավորության շրջանակում գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին՝
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010
հ/հ 103003240159 (AMD)
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Համոզված ենք, որ հաղթելու ենք․ հաջողություն ու բարի վերադարձ ենք մաղթում մեր սահմաններն անառիկ պահող Արցախ մեկնած «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներին և մյուս բոլոր զինծառայողներին:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Մարիաննա Շահինյան