Հարգելի բաժանորդներ և սպառողներ,
Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 16.03.2020թ. թիվ 298Ն որոշումը, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Գլխավոր տնօրենի 12.08․2020թ. թիվ 50Լ հրամանը՝ Ընկերության բոլոր բաժանորդների սպասարկման գրասենյակները չեն գործելու մինչև 11․09․2020թ․ ներառյալ:
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել.
Զանգահարելով՝
- 185, 011.300 185, 0 800 00 185
Փոստային նամակով՝
- 0025, ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66ա,
Էլեկտրոնային նամակով՝
- [email protected],
- [email protected],
- veolia.am պաշտոնական կայք /«Հետադարձ կապ»/,
- veolia Armenia ֆեյսբուքյան էջ /«Նամակ ուղարկել»/:
Ջրաչափի ցուցմունքը՝ ի լրումն վերը նշված միջոցների, կարելի է հաղորդել նաև.
- Գրանցվելով veolia.am պաշտոնական կայքում /«Սպառողներին» / «Առցանց ծառայություններ» / «Մուտք» / «Ցուցմունքների մուտքագրում»/ և, կատարելով պահանջվող հրահանգները, մուտքագրել,
- Չափիչ սարքի ցուցմունքի լուսանկարն ուղարկելով սպասարկող մասնագետ - տեսուչին՝ viber հավելվածով:
Իր հերթին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրատապ հարցերով կապ կապահովի բաժանորդների հետ գլխավորապես հեռախոսազանգերի և անհատական հաղորդագրությունների՝ SMS-ների միջոցով:
Հարգելի քաղաքացիներ,
Եկեք լինենք կարգապահ, պահպանենք անվտանգության առաջնային կանոնները, չվտանգենք ո՛չ մեր և ո՛չ էլ այլոց կյանքը:
Քաջառողջություն ձեզ: